Տոնական պահքի աղցան

Եթե Դուք գտնվում եք պահքի շրջանում, չի նշանակում որ չեք կարող համտեսել համեղ ուտեստներ։ Կան պասային մի շարք համեղ բաղադրատոմսեր, որոնցից մեկը ներկայացնում ենք Ձեզ ստորև։

Այս աղցանի պատրաստման գործընթացը Ձեզնից կխլի ընդամենը 10 րոպե։

Բաղադրիչներ

Տանձ – 2 հատ

Կարմիր սոխ – 0,5 հատ

Լայմ – 1 հատ

Աղացած սև բիբար – ըստ ճաշակի

Նուռ – 1 հատ

Աղ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  • Մաքրեք տանձը և կտրատեք խորանարդիկների տեսքով։ Մաքրեք նաև նուռը և առանձնացրեք սերմերը։
  • Մանր կտրատեք կարմիր սոխը։
  • Խառնեք բոլոր բաղադրիչները, ավելացրեք աղն ու սև պղպեղը։ Աղցանը հավելեք թարմ կիտրոնի հյութոսվ։

Աղբյուր՝ sovkusom.ru