Մահացել է լեգենդար դիզայներ Կարլ Լագերֆելդը

Լեգենդար դիզայներ Կարլ Լագերֆելդը, ով 1985թ-ից ղեկավարում էր «Շանել» ֆրանսիական նորաձևության տունը, մահացել է այսօր առավոտյան «American Hospital of Paris» հիվանդանոցում։ Մահվան պատճառը դեռ հայտնի չէ։ Դիզայները 85 տարեկան էր։

Հիշեցնենք, որ հունվարի 22-ի Շանելի հավաքածուի շնորհանդեսին, Կարլ Լագերֆելդը դուրս չեկավ բեմ։