
Lacoste-ը փոխարինել է իր կոկորդիլոսի պատկերով ապրանքանշանը 10 բնաջնջման վտանգի տակ գտնվող կենդանիների պատկերներով
Ֆրանսիական Lacoste աշխարհահռչակ հագուստի ապրանքանիշը փոխարինել է իր կոկորդիլոսի պատկերով ապրանքանշանը բնաջնջման վտանգի տակ գտնվող կենդանիների պատկերներով, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն այդ տեսակների վտանգված լինելու մասին:
1. Բիրմայի կրիա
Բիրմայում բնակվող այս կենդանատեսակի ապագան բավականին մութ է:
2. Ճավայի ռնգեղջյուր
Այս ռնգեղջյուրին կարող եք տեսնել միայն Ինդոնեզիայում: Նրանք վտանգված են ցածր վերարտադրության պատճառով, ինչպես նաև այն պատճառով, որ շատերն ապօրինի կերպով որսում են իրենց եղջյուրները:
3. Բարակ մարմնով հյուսիսային լեմուր
50 սանտիմետրանոց այս կենդանուն, որը կշռում է շուրջ 800 գրամ, կարելի է գտնել Հյուսիսային Մադագասկարի չոր անտառներում:
4. Կալիֆորնյան կոնդոր
3 մետրի հասնող թևերի բացվածքով կոնդորն Ամերիկայի ամենամեծ թռչող թռչունն է:
5. Կակապո
Մինչեւ 60 սանտիմետրի հասնող այս թռչունը Նոր «քաղաքացի է»: Այս տեսակը վտանգված է հիմնականում վերարտադրության ցածր մակարդակի պատճառով:
6. Կալիֆորնյան ծովային խոզ
Այս 1,5 մետր երկարությամբ ծովային կենդանին, որը կշռում է միջինում 48 կիլոգրամ, սիրում է հանգիստ լողալ մակերեսային ջրերում:
7. Վիրջինյան իգուանա
Այս 60 սանտիմետրանոց կենդանատեսակը, որը բրիտանական Անեգադա կղզու բնիկ տեսակներից է և կարող է կշռել մինչև 6 կիլոգրամ, հիմնականում ապրում է արևադարձային չոր անտառներում:
8. Արևելյան սև գիբոն
Այս կապիկը աշխարհի հազվագյուտ տեսակներից մեկն է: Չնայած նրա 5-ից 10 կիլոգրամ քաշին՝ այն հեշտությամբ կարողանում է ցատկել մի ծառից մյուսը:
9. Սաոլա
Այս տեսակը հիմնականում հանգիստ կյանք է վարում Վիետնամի և Լաոսի անտառներում և լեռներում:
10. Սումատրայի վագր
Մինչև 2 մետր երկարություն ունեցող այս կենդանատեսակը, որը կշռում է 100 կիլոգրամ, հիմնականում ապրում է Ինդոնեզիայում: Այն գենետիկորեն տարբերվում է տարածքի այլ վագրերից:
Աղբյուր՝ architecturendesign.net