
Քայլի Ջեները վաճառել է իր բիզնեսի զգալի բաժնեմասը
Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջեները վաճառել է իր «Kylie Cosmetics» ապրանքանիշի գերակշռող բաժնետոմսը (51 %) «Coty» ընկերությանը: Վաճառքի արդյունքում Քարդաշյան-Ջեներ ընտանիքի ամենակրտսեր դուստրը ստացել է 600 միլիոն դոլար։ Այժմ Քայլին կզբաղվի միայն ապրանքանիշի ստեղծագործական զարգացմամբ և հանրային կապերով։ Պարտականությունների մնացած ամբողջ գործունեությունը կծավալի «Coty» ընկերությունը, որը այժմ զբաղվում է «Max Factor» ապրանքանիշի արտադրությամբ։
Հիշեցնենք, որ Քայլի Ջեները 2016թ հիմնադրել էր կոսմետիկայի իր բրենդը, որի շնորհիվ կարողացել է աշխատել 1 միլիարդ դոլար։