Քայլի Ջեները հիվանդանոցում է

Լրատվամիջոցները հայտնում են, որ արդեն մի քանի օր է՝ հայտնի մոդել Քայլի Ջեները հիվանդ է և գտնվում է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում:

Նրան մոտ գտնվող աղբյուրները հայտնում են, որ նրա մոտ գրիպի ուժեղ ախտանիշներ են՝ ներառյալ սրտխառնոց և գլխապտույտ:

Օրեր առաջ Քայլին պետք է ներկա գտնվեր Emmy մրցանակաբաշխությանը իր քույրերի՝ Քիմ Քարդաշյանի և Քենդալ Ջեների հետ միասին, սակայն նա չի կարողացել, քանի որ չափազանց թույլ է եղել հանրային միջոցառման մասնակցելու համար:

Աղբյուր՝ TMZ