Քայլի Ջեներն ու Թրեվիս Սքոթը բաժանվել են

TMZ պորտալը հայտնում է, որ ամերիկյան ժամանակակից շոու բիզնեսի ամենաազդեցիկ զույգերից մեկը ՝ Քայլի Ջեները և Թրեվիս Սքոթը, այլևս միասին չեն: Մինչդեռ ընդամենը օգոստոսի վերջին աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը և հանրաճանաչ ռեփերը միասին մասնակցել են Սքոթի կյանքի և գործունեության մասին պատմող «Տեսեք, մայրիկ, ես կարող եմ թռչել» վավերագրական ֆիլմի պրեմիերային:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ ավելի վաղ զույգը փորձել է փրկել իրենց հարաբերությունները՝ համատեղ հանգիստ կազմակերպելով Իտալիայում: Սակայն մի քանի շաբաթ առաջ Քայլին և Թերվիսը հանձնվել են:

Նրանց բաժանման մասին լրատվամիջոցներն առաջին անգամ գրել էին դեռևս գարնանը՝ հավելելով, որ Թրեվիսը դավաճանում է Քայլիին: Այս տեղեկությունը, սակայն, հերքվեց զույգի կողմից:

Նշենք նաև, որ վերջին օրերին Ջեները հանրային միջացառումներին միայնակ է ներկայանում: Օրինակ, Ջասթին Բիբերի և Հեյլի Բոլդվինի հարսանիքին նա միայնակ էր գնացել՝ թեև Սքոթը ևս հրավիրված էր: