Քորթնի Քարդաշյան. «Ցանկանում եմ կրկին սիրահարվել»

Քարդաշյան քույրերից Քորթնի Քարդաշյանը իր ինստագրամյան էջում հայտարարել է, որ պատրաստ է նոր հարաբերությունների։

Քորթնին դիտել է Ջուլիա Ռոբերթսի մասնակցությամբ «Notting Hill» ֆիլմը, որից հետո հրապարակել  է  ֆիլմից մի կադր և գրառման մեջ նշել, որ ուզում է մեկ անգամ ևս սիրահարվել։ Այս գրառման հետ մեկ տեղ Քորթնին հրապարակել է նկարներ լողավազանի կողքին հանգստանալիս։

Հիշեցնենք, որ հայտնի ռեալիթի ծրագրի աստղը իր ամուսնուց բաժանվել է ընդամենը մեկ տարի առաջ։

Այս տարի ապրիլին Քորթնի Քարդաշյանը կդառնա 40 տարեկան: