Քորթնի Քարդաշյանը հայկական փախլավա է պատրաստել

Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը շարունակում է կիսվել հայկական ավանդույթներով։ Այս անգամ նա պատրաստել է տնական փախլավա։ Շոու աստղը իր ինստագրամի էջի «սթորի» բաժնում ախորժելի փախլավաների նկար է հրապարակել՝ այն մակագրելով «տնական հայկական փախլավա»։

Հիշեցնենք, որ աշնանը Քորթնի Քարդաշյանը Քիմ Քարդաշյանի հետ եկել էր Հայաստան և Էջմիածնում կնքել երեխաներին։ Քույրերը շատ տպավորված էին հեռացել Հայաստանից։