Քորթնի Քարդաշյանը սիրում է հայկական երաժշտություն

Քորթնի Քարդաշյանը իր ինստագրամյան էջում հրապարակել է Հայաստանյան այցի ընթացքում իր լսած երգերի ցանկը։

Երգացանկն իր մեջ ներառում է նոր և դասական ռեփի, արաբական փոփի և R&B երգերի խառնուրդ, որոնք նա լսել է իր ճանապարհորդության ընթացքում: Հետաքրքիրն այն է, որ Քորթնիի Հայաստանի ուղևորության երգացանկում ներառված են եղել նաև հայկական երգեր։ Հեռուստաաստղը Հայաստանում լսել է Վաչե Ամարյանի «Արի, արի», Արմենչիկի «Նայում եմ» և Վարդան Բադալյանի «Ետ արի» երգերը։