Արքայադուստր Դիանայի զարմուհին ամուսնանում է 61-ամյա միլիոնատիրոջ հետ

Արքայադուստր Դիանայի զարմուհու՝ Լեդի Քիթիի ընտրյալը հարավաֆրիկացի միլիոնատեր Մայքլ Լյուիսն է։ Սուրբ Ծննդյան նախօրեին 29-ամյա մոդելն ընդունել է հագուստի խանութների ցանցի 61-ամյա սեփականատիրոջ ամուսնության առաջարկը։ Ի դեպ, Մայքլը հինգ տարի ավելի մեծ է, քան Քիթիի հայրը ՝ Էրլ Սպենսերը: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։

Սպենսերի ընտանիքի համար, սակայն, այս լուրն անակնկալ չի եղել: Քիթիի և Մայքլի սիրավեպը տևել է մեկուկես տարի: Հայտնի է նաև, որ Լյուիսը նախկինում ամուսնացած է եղել և ունի երեք մեծահասակ երեխա: