Քիմ Քարդաշյանի նոր հրապարակումները Հայաստան այցելությունից

Քիմ Քարդաշյանը դեռ չի դադարել իր հետևորդների հետ կիսվել Հայաստան այցելությունից ունեցած իր տպավորություններով։ Երեկ համաշխարհային աստղը իր ինստագրամյան էջում ևս երկու հրապարակում է կատարել Հայաստանից։  Առաջին հրապարակման մեջ Քիմը ներառել է մկրտության արարողությունից երկու նոր լուսանկար։ Նկարի մեկնաբանությունների բաժնում նա նշել է լուսանկարչին։

https://www.instagram.com/p/B3mqia-gg94/

Իսկ ահա երկրորդ հրապարակումը ավելի մեծ նշանակություն ունի քաղաքականության ոլորտում։ Աստղը հրապարակել է նկարներ Ծիծեռնակաբերդ հուշահամալիրից և գրել. «Հայաստանի ցեղասպանության թանգարան այցելությունը չափազանց էմոցիոնալ էր։ Չեմ կարողանում հավատալ ինչպես են մարդիկ փորձում հերքել այս իրողությունը՝ հաշվի չառնելով այստեղ գտնվող սպանդի նկարներն ու հրատարակված գրականությունը։ Մենք երբեք չենք մոռանա, որ 1,5 միլոն հայ սպանվել է»։

https://www.instagram.com/p/B3nBlkmgeWm/

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան էր այցելել WCIT 2019 համաժողովին մասնակցելու նպատակով։