Քիմ Քարդաշյանի դիմահարդարը հայտարարել է իր գեյ լինելու մասին

Oրեր առաջ Հոլիվուդում տեղի է ունեցել ինֆլուենսերների ամենամյա մրցանակաբաշխությունը, որտեղ բոլորի ուշադրությունն է գրավել Քիմ Քարդաշյանի դիմահարդար Մարիոն, ով բեմից հայտարարել է իր գեյ լինելու փաստը։ «Ամբողջ աշխարհում շատ փոքրիկ տղաներ ու աղջիկներ մեծանում են ցավով և վախով, ինչպես ես եմ արել ՝ մտածելով ինքնասպանության մասին ամեն օր։ Իսկ այսօր առաջին անգամ ես հպարտությամբ հայտարարում եմ, որ 37-ամյա գեյ տղամարդ եմ»,- ասել է Մարիոն։

Քիմ Քարդաշյանը սատարել է իր դիմահարդարին՝ ասելով, որ նա իր ամենամոտ ընկերներից է։ «Նա անկեղծորեն իմ լավագույն ընկերներից մեկն է», – պատմել է Քարդաշյան Ուեսթը: «Մենք միասին աշխատել ենք 11 տարի և պայքարել միասին: Մենք հաճախ վիճում ենք եղբոր և քրոջ նման: Բայց նա ստեղծել է իմ ամենալավ հիշողությունները և օգնել ինձ ձեռք բերել այն համբավը, ինչը ես այսօր ունեմ: Նա նաև օգնել է ինձ KKW գեղեցկության բրենդի հիմնադրման հարցում: Ես նրան կարող եմ զանգել նույնիսկ գիշերվա երեքին և խորհուրդ հաւցնել: Եվ ես սիրում եմ նրան»։