Քիմը որոշել է զիջել Քանյեին

Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի միջև վերջին շրջանում հաճախ ծագող տարաձայնություններից հետո Քիմը որոշել է փոխզիջման գնալ Քանյեին։

Գաղտնիք չէ, որ զույգը չէր կարողանում համաձայնության գալ Քիմի` Մեթ Գալայի չափազանց սեքսուալ զգեստի, ինչպես նաև դստեր դիմահարդարվելու հարցում։ Քաջատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ քրիստոնեություն ընդունելուց հետո Քանյեի հայացքներն ավելի խիստ են դարձել։

Keeping Up with Kardashians-ի վերջին սերիայում զույգը վիճել է Մեթ Գալայի ժամանակ Քիմի կրած չափազանց սեքսուալ զգեստի պատճառով։ Քանյեն նշել է, որ Քիմի սեքսուալ նկարներն ազդում են իր վրա:

Քիմը, ով 11 ամիս պատրաստվել է Մեթ Գալային, չի համաձայնել Քանյեի հետ՝ նշելով, որ եթե Քանյեն այլ կերպ է մտածում, դա դեռ չի նշանակում, թե նա նույնպես պետք է փոխվի:

Պարզվում է, սակայն, որ հագուստի բնօրինակ տարբերակը մի շարք տարրեր է պարունակել, որոնք դուր չեն եկել Քանյեին, և Քիմը զիջել է նրան այդ հարցում։

«Կարծում եմ՝ հենց դա է ամուսնությունը: Նա կարող է այնպիսի քայլեր անել, որոնց հետ ես, միգուցե, համաձայն չլինեմ և հակառակը: Ցանկացած պարագայում մենք աջակցում ենք միմյանց»։

Աղբյուր՝ Buzzfeed