
Քիմ Քարդաշյանը մկրտել է երեխաներին Էջմիածնում
Ժամեր առաջ Քիմ Քարդաշյանը, նրա քույրը՝ Քորթնի Քարդաշյանը և երեխաները ուղևորվել են Էջմիածին, որտեղ մկրտել են երեխաներին։ Ըստ տեղեկությունների մկրտության ընթացքում ամենակրտսեր զավակը ստացել է Վարդան անունը, իսկ մյուս երեխաները անվանակոչվել են Աշխեն և Գրիգոր։
Արարողությունից հետո Քիմը հայերենով ողջունել է երկրպագուներին և նկարվել նրանց հետ։
Աղբյուր՝ news.am