
Քիմ Քարդաշյանն անբուժելի հիվանդություն ունի
Համաշխարհային ճանաչում վայելող 38-ամյա աստղ Քիմ Քարդաշյանին բժիշկները վատ ախտորոշում են տվել. նրա մոտ համակարգային կարմիր գայլախտ է հայտնաբերվել։
Շատ հեռուստադիտողներ անհամբեր սպասում էին «Keeping Up With The Kardashians» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանի մեկնարկին: Սակայն այս անգամ այն տխուր ավարտ ունեցավ։ Հենց հաղորդման ընթացքում Քիմը խոստովանել է, որ առողջական լուրջ խնդիրներ ունի։
Աստղը գանգատվել է մորը՝ Քրիս Ջեներին, խրոնիկ հոգնածությանից: Քիմը պատմել է, որ իր ձեռքերը հաճախ թուլանում են, հոդերն այտուցվում են, և քոր է առաջանում։ «Առավոտյան երբ արթնացա, ձեռքերս այրվում էին և չէին հնազանդվում ինձ: Ես չէի կարողանում բռնել ատամի խոզանակս, ես չէի կարողանում ամրացնել կրծկալս: Դա իսկապես սարսափելի էր», – պատմել է Քիմը:
Ջեները խորհուրդ է տվել դստերը բժշկի դիմել։ Արդյունքում, հաստատվել է կարմիր գայլախտ ախտորոշումը:
Այս հիվանդությունը չի բուժվում, և հիվանդն ամբողջ կյանքում պետք է գտնվի բժիշկների հսկողության ներքո: