Քիմ Քարդաշյանի տան տոնական զարդարանքը խուճապ է ստեղծել երկրպագուների մոտ

Հաշվի առնելով այն փաստը, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը այսօրվա ամենահայտնի մուլտիմիլիոնատեր զույգերից մեկն են, նրանց Կալիֆորնիայի տան աներևակայելիությունն այլևս զարմանալի չի թվում։

Քիմը ապշեցրել էր երկրպագուներին, երբ առաջին անգամ բացել էր իրենց տան դռները Vogue- ի «73 Question» հաղորդաշարի շրջանակներում:

Մի քանի օր առաջ Keeping Up With The Kardashians-ի աստղը ևս մեկ անգամ երկրպագուներին ցուցադրեց իր տունը, այս անգամ արդեն իր տոնական զարդարանքներով։ Պատերը պատված են սպիտակ գործվածքային ծառերով, իսկ տոնածառը սպիտակ էր:

Տան զարդարանքը, սակայն, խուճապ է ստեղծել երկրպագուների մոտ։ Շատերը վատ են արտահայտվել տոնածառի մասին իրենց թվիթերյան էջում՝  համարելով այն անհետաքրքիր ։

Նրանցից մեկը գրել  էր. «Քիմ Քարդաշյանի տունը շատ ձանձրալի է: Նույնիսկ նրա Սուրբ Ծննդյան զարդարանքն է անհետաքրքիր»։

Իսկ ի՞նչ եք կարծում դուք։

Աղբյուր՝ Cosmopolitan