«Այնքան հպարտ եմ»․ Քիմ Քարդաշյանի հերթական գրառումը

Օրեր առաջ Քիմ Քարդաշյանը Հայաստան էր եկել WCIT 2019 համաժողովին մասնակցելու նպատակով։ Քիմի եռօրյա այցը Հայաստան շատ հագեցած է եղել։ Այս մասին վկայում են համաշխարհային աստղի գրառումները, որոնք շարունակվում են մինչ օրս։

https://www.instagram.com/p/B3hAfbWgsnp/

Այսօր Քիմը իր ինստագրամյան էջում նկարներ է հրապարակել քրոջ Քորթնիի հետ, որտեղ նրանք այցելել են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն։ Նկարները նա մակագրել է այսպես․ «Քորթնին և ես այցելեցինք ՀԲԸՄ և շատ բան իմացանք, թե ինչպես են նրանք օգնում Հայաստանին: Մենք իրենց ծրագրում հանդիպեցինք կին ձեռներեցների հետ, որոնք քրտնաջան աշխատում են Հայաստանում տնտեսությունը կառուցելու համար: Այնքան հպարտ եմ»: