
Քլոյի Քարդաշյանը և Տրիստան Թոմսոնը բաժանվել են
Վերջին օրերին ամենուր քննարկվում է Քլոե Քարդաշյանի և իր ընտրյալի՝ Տրիստան Թոմսոնի վերջնական բաժանումը։ Այս պատմության մեջ ամենասարսափելին այն է, որ հայտնի սպորտսմենը դավաճանել է Քլոյին իր քրոջ՝ Քայլիի մտերիմ ընկերուհու հետ։
Նշենք, որ ավելի վաղ Քլոյին Սուրբ Վալենտինի օրը նկար էր հրապարակել իր ինստագրամյան էջում, որտեղ զույգը երջանիկ տեսք ուներ։ Սակայն, ընդհամենը օրեր անց Քայլիի տանը խնջույքի ժամանակ, տեղի է ունենում դավաճանությունը։
Դրան հաջորդող երկուշաբթի օրը Քլոյին տեղեկանում է այդ լուրի մասին և անմիջապես բաժանվում։
Ինստագրամյան էջում երկար դադարից հետո, փետրվարի 28-ին Քարդաշյանը շնորհակալություն հայտնեց իր հետևորդներին իր կողքին լինելու համար: Նաև ավելացրեց, որ դեռ տրամդրություն չունի, որպեսզի կարողանա շփվել իր երկրպագուների հետ:
Հիշեցնենք, որ սա առաջին անգամ չէ, երբ Տրիստանը դավաճանում է Քլոյին: