Քանյե Ուեսթը կրոնափոխ է եղել

Քանյե Ուեսթի նոր ալբոմը հաստատ տարբերվելու է իր նախորդ ալբոմներից, քանի որ երգիչն առիթը օգտագործել է հայտարարելու համար իր կրոնափոխության մասին:

TMZ-ի ստորև ներկայացված տեսանյությում Քանյեն ունկնդիրներին պատմում է, որ վերջերս քրիստոնյա է դարձել: Նա նաև նշում է, որ ներկա է ոչ թե զվարճանալու, այլ Ավետարանը տարածելու համար:

Իրականում, Քիմի և Քանյեի երկրպագուներն այս մասին կարող էին նաև ավելի վաղ կռահել: Արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ Քանյեն հաճախում է կիրակնօրյա պատարագների: Բացի այդ, ընդամենը վերջերս Քիմն իրենց երեխաներին մկրտեց Հայաստանում:

Ճիշտ է՝ դեռևս ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չկա այն մասին, թե ինչպես է Քանյեն այսուհետ գրելու իր երգերը: Մնում է հուսալ, որ ամեն ինչ շատ շուտով կբացահայտվի:

Աղբյուր՝ TMZ