
Ինչու՞ Ջասթին Բիբերը չի թողարկելու նոր երաժշտական ալբոմ
Ջասթին Բիբերը իր Ինստագրամյան էջում մի էմոցիոնալ գրառում է կատարել, որում նշել է, թե ինչու նոր երաժշտական ալբոմ հրապարակելու նպատակ չունի :
Նա գրել է, որ շատ նամակներ է ստացել իր երկրպագուներից, որտեղ շատերը նոր ալբոմ էին ցանկանում երգչից: «Ես կատարել եմ համերգային շրջագայություններ իմ ողջ դեռահասության տարիներին», նշում է երգիչը և ավելացնում, որ շատերը նկատած կլինեն, որ նա ուրախ չէր իր վերջին շրջագայության ժանանակ, երբ նա 20 տարեկան էր: Նրա կարծիքով երկրպագուները արժանի չեն դրան, քանի որ նրանք վճարում են գումար, որպեսզի մասնակցեն աշխույժ, էներգիայով լի, ուրախ, պայծառ համերգի, իսկ նա հոգեպես պատրաստ չէ այդպիսի համերգներ պարգևելու նրանց:
https://www.instagram.com/p/BvcVgLZnaOm/
Երգիչը նաև նշել է, որ այժմ նա փորձում է լուծել իր հին և արմատացած խնդիրները, որպեսցի պահի իր ամունությունը և դառնա այնպիսի հայր, ինչպիսին որ ինքը միշտ ցանկացել է լինել: «Երաժշտությունը շատ կարևոր է ինձ համար, սական ոչինչ իմ ընտանիքից և առողջությունից առավել չի կարող դասվել»:
Հիշեցնենք, որ Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինն ամուսնացել են 2018-ի աշնանը։