«Jo Malone London»-ն` արդեն Դալմա Գարդեն Մոլում

Երեկ Դալմա Գարդեն Մոլում տեղի ունեցավ «Jo Malone London» ապրանքանիշի պաշտոնական բացումը։  Լոնդոնյան այս լեգենդար ապրանքանիշը հայտնի է ամբողջ աշխարհում իր էլեգանտ ոճով և քաղցրահամ բույրերի տեսականիով։ Բացի հաճելի բույրերի մեծ տեսականուց, ապրանքանիշը նաև առաջարկում է չափազանց գեղեցիկ փաթեթավորումներ, որոնց վրա կարող եք ավելացնել Ձեր ցանկացած փորագրությունը։

Բացման պաշտոնական արարողությունը անցավ ջերմ մթնոլորտում։ Խանութ սրահը առաջարկում էր հատուկ նվերներ առաջին 10 գնորդներին՝ 50,000 դրամ և ավելի գնումներ կատարելու դեպքում։ Բացի այդ, առաջարկվում էր 5% cashback Կոնվերս բանկի քարտապաններին։ Մոմերի ու օծանելիքների տուփերի վրա առաջարկվում էր գեղեցիկ փորագրություն։

Երեկոյի ընթացքում չկար հայտնիների պակաս։ Այստեղ էին նարաձևության դիզայներ Մանուկ Ալեքսանյանը, դիմահարդար Հրանուշ Եղոյանը, գեղեցկուհիներ Իրինա և Լուսինե Թովմասյաններն ու այլոք։