
Ջենիֆեր Լոպեսը ներկայացնում է թե ինչպիսի տեսք պետք է ունենա 50 -ամյա կինը
Հայտնի դերասանուհի Ջենիֆեր Լոպեսին նայելով դժվար է պատկերացնել, որ նա արդեն 50 տարեկան է: Նա նույնիսկ ավելի է գեղեցկանում տարիքի հետ:
Դերասանուհին բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքներից մի քանիսը: Նա նշել է, որ չի ծխում, ալկոհոլ չի օգտագործում և նույնիսկ սուրճ չի խմում:
Երգչուհին չի ուտում քաղցր և տապակած մթերք՝ բոլոր իր կերակուրները պատրաստված են լինում որակյալ մթերքներից: Ջենիֆերը երբեք քաղցած չի մնում, ընդհամենը ուտում է միայն առողջ սնունդ: Իր սննդակարգը կազմված է դիետոլոգի օգնությամբ: Այն հիմնականում պարունակում է սպիտակուց և ածխաջրեր:
Ջեիֆեր Լոպեսը համարում է, որ երիտասարդ մնալու գլխավոր գրավականը 10 ժամյա հանգիստն է: Նա կազմակերպում է իր օրը այնպես, որպեսզի այդքան ժամ հանգստանալու հնարավորություն ունենա:
Նա նաև շատ քանակությամբ ջուր է խմում՝ 1,5 լիտր օրեկան, նաև անում է շնչառական վարժություններ: