Jimmy Choo-ի նոր հարսանեկան կապույտ կոշիկները

Իհարկե, յուրաքանչյուր հարսնացուի թիվ մեկ խնդիրը գեղեցիկ հարսանյաց զգեստ գտնելն է, սակայն զգեստին համապատասխան կոշիկներ գտնելը շատերի համար էլ ավելի բարդ կարող է լինել: Այս առումով Jimmy Choo-ի նոր հարսանյաց հավաքածուն կատարյալ է յուրաքանչյուր հարսնացուի համար, քանի որ ընդգրկում է թե՛ դասական, թե՛ բաց կապույտ կոշիկներ՝ խախտելով պայմանական գունային պատկերացումները:

Ստորև ձեզ ենք ներկայացնում մի քանի նմուշ այս հավաքածուից:

Աղբյուր՝ vogue.fr