Ջենիֆեր Լոպեսի ցիտատները սիրո, կյանքի և մայրության մասին

Ջենիֆեր Լոպեսը ամենասիրված և ճանաչված երգչուհիներից է։  Նա արժանացել է բազում մրցանակների, այդ թվում «Ոսկե գլոբուս»-ի։  Նա արտահայտում է իր մտքերը իր երգերում, գրություններում, հարցազրույցներում, գրքերում և այլն։

Ձեզ ենք ներկայացնում Ջենիֆեր Լոպեսի ամենաազդեցիկ ցիտատները.

  • Երբ անհարմար եք գտնում ճիշտ խոսել, նշանակում է ամենաճիշտ ժամանակն է դա անելու։

 

  • Ճշմարտությունը վերջում միշտ մակերես է դուրս գալու, անկախ նրանից Դուք դա ցանկանում եք թե ոչ։

 

  • Պետք է հոգ տանեք ձեր, ձեր մարմնի, ձեր մտքերի և ձեր հոգու մասին: Դուք պետք է լինեք ինքներդ ձեր խնամողը։

 

  • Մենք երբեք չենք կարող փոխել ուրիշի վարքագիծը, մենք կարող ենք միայն փոխել մեր սեփականը:

 

  • Իմ հաջողությունները և արժեքները չափելու փոխարեն, ես չափում եմ այն, թե ինչպես են ուրիշները ընկալում ինձ:

 

  • Ես դատում եմ մարդկանց իրենց բույրով, այլ ոչ թե տեսքով։

 

  • Դուք պետք է հասկանաք ինքներդ ձեզ մինչ ուրիշի հետ առողջ հարաբերություններ ունենալը։

 

  • Էմոցիոնալ ցավը տարօրինակ զգացում է: Դուք կարող եք մոռանալ կամ փորձել մոռանալ դրա մասին, սակայն այն ի վերջո զգացնել է տալու։

 

  • Ձեր ուժը Ձեր անհատականության մեջ է։

 

  • Միշտ հիշե՛ք՝ Դուք ապրելու եք։ Դուք սիրելու եք։ Դուք կրկին պարելու եք։