Սոցցանցերն ակտիվորեն քննարկում են Ռիհաննայի հնարավոր հղիությունը

Ռիհաննան վերջին շրջանում ամենաշատ քննարկվող աստղերից է, հատկապես իր Savage X Fenty NYFW-ի ցուցադրությունից հետո, որն աննախադեպ աղմուկ է բարձրացրել նորաձևության աշխարհում:
Սակայն Essence Diamond Ball-ում Ռիհաննայի հայտնվելուց հետո նրա շուրջ խոսակցություններն ավելի են ակտիվացել: Լրատվամիջոցների հետ զրույցում երգչուհին հայտարարել է. «Ես սևամորթ կին եմ: Ես ծնվել եմ սևամորթ կնոջից, ով ծնվել է սևամորթ կնոջից, և ես պատրաստվում եմ սևամորթ կին ծնել»:
Այս հայտարարությունից անմիջապես հետո Թվիթերն ակտիվորեն քննարկում է Ռիհաննայի հնարավոր հղիությունը: Թեև պետք է նշել, որ երգչուհին, նրան մոտ գտնվող աղբյուրները կամ վստահելի լրատվամիջոցները պաշտոնապես չեն հաստատել շրջանառվող լուրերը: