Արդյո՞ք օգտակար է լինել բուսակեր

Այսօր շատերը սնվում են բացառապես բուսական սննդամթեքով: Հարկ է նշել, որ այս սննդակարքը ունի բազմաթիվ առավելություններ, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև:

Այն կանայք ում ընտանիքում եղել են անդամներ, ովքեր ունեցել են սրտի հետ կապված խնդիրներ, միայն բուսական սննդակարգով սնվելը կարող է նվազեցնել արյան բարձր ճնշումը և սրտի կաթվածի հավանականությունը: Այդ նպատակով ձեր կերակրատեսակների մեջ ներառեք ընկույզներ, մանրաթելեր և տարբեր տեսակի ձավարեղեն: Նաև կերեք շատ մրգեր և բանջարեղեն, ինչպես նաև գլիցեմիայի ցածր ցուցանիշ ունեցող սնունդ:

Բացի սրտի հետ կապված խնդիրներից, բուսական ուտելիքով սնվելը նաև իջենցնում է քաղցկեղի զարգացման հնարավորությունները օրգանիզմում: Կենդանիներից զերծ դիետաները կարող են դրական ազդեցություն ունենալ, երբ խոսքը վերաբերում է ուղեղի քաղցկեղին, կոլոռեկտոր քաղցկեղին և կանանց հատուկ քաղցկեղին: Բացի այդ, լակտո-ձվով բուսական սննդակարգը կարող է որոշակի չափով կանխել ստամոքս-աղիքային տրակտի քաղցկեղի զարգացումը:

Իրականում բուսական ուտելիքի այս առավելություններից օգտվելու համար պարտադիր չէ լինեք բացառապես բուսակեր: Պարզապես կրճատելով կարմիր մսի քանակությունը ձեր օռվա սննդակարգից և ավելացնելով մանրաթելեր պարունակող սնունդ կտա ձեզ բազմաթիվ առավելություններ քաղցկեղի դեմ պայքարի դեմ:

Վերջապես, խիստ բուսական սննդակարգը, որը զուգորդվում է վարժությունների և կենսակերպի այլ փոփոխությունների հետ, կարող է կտրուկ իջեցնել 2-րդ տիպի շաքարախտի զարգացման հավանականությունը ևս:

Source: flo