
Ի՞նչը կարող է հանգեցնել ուշ և անկանոն դաշտանային ցիկլերի
Դաշտանի բացակայությունը միշտ չէ, որ հղիության նշան է: Ուշ և անկանոն ցիկլերի այլ պատճառները կարելի է բաժանել երեք խմբի:
Ֆիզիոլոգիական. սթրեսը, քաշի հանկարծակի փոփոխությունները (հատկապես 10-ից 15 տոկոս և ավելի քաշի կորուստը), լարված ֆիզիկական վարժությունները, կլիմայի կամ ժամային գոտու հաճախակի փոփոխությունները, կրծքով կերակրելը և այլն:
Բժշկական. դեղամիջոցներ ընդունելը կամ ընդունումը դադարեցնելը, ներառյալ՝ հորմոնալ հակաբեղմնավորիչներն ու որոշակի հակադեպրեսանտները:
Պաթոլոգիական. պոլիկիստիկ ձվարանները, արգանդային խնդիրները կամ անոմալիաները,
էնդոկրին համակարգի խանգարումները և այլն:
Եթե Ձեր ցիկլն առնվազն 10-14 օր ուշանում է, ապա ավելի լավ է դիմել բժշկի։
Աղբյուր՝ Flo