
Իրինա Շեյքը՝ մինչև պլաստիկ վիրահատությունները
Իրինա Շեյքը դուր է գալիս գրեթե բոլորին։ Նա ունի կատարյալ մարմին, արտահայտիչ աչքեր և հաստ շուրթեր։
Արդյոք բնակա՞ն է այս գեղեցկությունը։ PeopleTalk.ru պարբերականը հարցազրույց է ունեցել փորձագետի հետ, ով նշել է, թե ինչպիսի արտաքին փոփոխությունների է դիմել մոդելը:
«Եթե համեմատեք Իրինայի հին և նոր լուսանկարները, կտեսնեք, որ նրա քիթը փոխվել է. ամենայն հավանականությամբ նա դիմել է ռինոպլաստիկայի միջամտությանը։ Չեմ բացառում, որ մոդելը դիմել է դեմքի կոնտուրինգի պլաստիկային՝ ներարկելով ֆիլլեր։ Ուշադրություն դարձրեք նրա դեմքի միջին հատվածին՝ այտերին և այտոսկրերին, որոնք այժմ ավելի ընդգծված են։
Ուշադրություն դարձրեք մեկ այլ հանգամանքի՝ բոլոր նկարներում Իրինայի դեմքը կարծես անշարժ լինի, չկան որոշակի գծեր և կնճիռներ։ Դա նշանակում է, որ կամ նա իրոք շատ քիչ է էմոցիաներ ցուցադրում կամ պարբերաբար ներարկում է բոտուլինային տոքսին։
Շատերը կասկածում են, որ մոդելի շրթունքներն արհեստականորեն մեծացված են, սակայն, համեմատելով շատ հին նկարներ՝ կարող եմ ասել որ նրա շրթունքները միշտ եղել են հաստ և ընդգծված։ Հետևաբար, կարող եմ նշել, որ նրա շրթունքների ձևն ու ծավալը բնական են։
Իսկ ինչ վերաբերում է մարմնին՝ ենթադրում եմ, որ նա մեծացրել է կրծքերը»,- նշել է փորձագետը։