Զարուհի Ռշտունի. Չէի ցանկանա ինձ նման ընկեր ունենալ

Այսօր զրուցել ենք հաղորդավարուհի Զարուհի Ռշտունու հետ, ով սիրով պատասխանել է մեր բլից հարցմանը։

Քանի՞ տարեկան եմ ես, եթե ենթադրենք չգիտեմ իմ տարիքը

28

Կցանկանայի/չէի ցանկանա ինձ նման ընկեր ունենալ, քանի որ…

Չէի ցանկանա ինձ նման ընկեր ունենալ, որովհետև մշտապես կուշանար մեր հանդիպումներից

Եթե ստանայի 10 միլիոն դոլար, արդյո՞ք կշարունակեի աշխատել…

Այո, կաշխատեի, որովհետև աշխատանքն ինձ համար ոչ միայն գումար վաստակելու միջոց է, այլև մշտապես կատարելագործվելու, սովորելու և պիտանի լինելու անհրաժեշտություն:

Ես երբեք չեմ կրի…

Փորձում եմ կտրականապես ոչինչ չբացառել, որովհետև այն ինչ այսօր չէի կրի, գուցե վաղը կրեմ)

Ինձ կարելի է սովորաբար հանդիպել…

այստեղ, այնտեղ և այլուր

Իմ տարօրինակ սովորություն/ներ են…

Իմ տարօրինակ սովորությունների մասին պետք է հարցնել իմ մտերիմներին

Ո՞ր գույնն եմ ես…

Կախված տրամադրությունից. մի օր դեղին, մի օր վարդագույն, մի օր սև, մի օր էլ անգույն)

Ի՞նչ միտք է պտտվում հիմա իմ գլխում…

տարբեր մտքեր…

Ես հիանում եմ…

Ուժեղ և խելացի կանանցով, որոնք հաջողակ են և ընտանիքում, և աշխատանքում, և մշտապես խնամված են

Եթե հնարավորություն ունենայի ընտրելու մեկ կնոջ զգեստապահարան, ու՞մը կընտրեի…

Մելանիա Թրամփ, մշտապես ոճային է