Հետաքրքիր փաստեր Ռիհաննայի մասին

Ռիհաննան աշխարհահռչակ երգչուհի է, ով միշտ փայլել է իր յուրահատուկ ոճով և շքեղությամբ։ Երգչուհին ամենահաջողակ կանանցից մեկն է աշխարհում։ Նրան ավելի մոտիկից ճանաչելու համար ձեզ ենք ներկայացնում փաստեր, որոնց մասին շատ քչերը գիտեն։

  • Երգչուհու անունը ի սկզբանե չի եղել Ռիհաննա, այդպես է նա իրեն անվանել ճանաչում ձեռք բերելուց հետո։ Ռիհաննայի իրական անունը՝ Ռոբին Ռիհաննա Ֆենտի է։

  • Ռիհաննան շատ դժվար մանկություն է ունեցել, քանի որ իր հայրը կախվածություն է ունեցել կոկաինից, մարիխուանայից և ալկոհոլից։ Նրա ծնողների անհաջող ամուսնությունը ավարտվեց, երբ նա դարձավ 14 տարեկան:

  • Երգչուհին ստիպված է եղել փողոցում հագուստ վաճառել իր հոր հետ։
  • Սկզբանական հաջողության Ռիհաննան հասել է Ջեյ Զիի շնորհիվ, ով ապշել էր երգչուհու տաղանդից։

  • 2007 թվականին երգչուհին ապահովագրել է իր ոտքերը 1 միլիոն դոլարով։
  • Նա չի ավարտել ավագ դպրոցը, որպեսզի ամջողջությամբ զբաղվի իր կարիերայով։
  • Ռիհաննան վեց անգամ եղել է Գինեսի ռեկորդների գրքում։

  • Ռիհաննան արգելել է երկրպագուներին հովանոցներ բերել իր համերգներին, քանի որ նա վախենում է, որ իր “Հովանոցներ’’  երգից հետո կարող են վնասել իրենց, եթե կրկնեն տեսահոլովակի պարային շարժումները։