Ինստագրամում ու՞մ նկարն է գերազանցել Քայլի Ջենների ռեկորդը

Հունվարի 4-ին Ինստագրամում @world_record_egg էջի օգտատերը տեղադրել էր սովորական ձվի նկար, գրելով. «Եկեք միասին համաշխարհային ռեկորդ սահմանենք և այս նկարը դարձնենք աշխարոհւմ ամենաշատ «like» ունեցողը։ Եկեք միասին գերազանցենք Քայլի Ջենների ռեկորդը (18 միլիոն like)»:

https://www.instagram.com/p/BsOGulcndj-/

Ամենահետաքրքիրն այն է, որ օգտատերը հասել է իր նպատակին։ Այս պահին նկարն ունի 24 միլիոնից ավել «like»:

Մինչ այս ռեկորդակիրն էր Քայլի Ջեններն իր նորածին դստեր՝ Սթորմիի նկարով։

Աստղը, ի դեպ, անրադարձել է այս թեմային՝ իր էջում տեղադրելով մի տեսանյութ, որտեղ կոտրում է ձուն ասֆալտի վրա։ Նա գրել է. «Քայլին, երբ տեսնում է @world_record_egg ինստագրամի էջը»։

View this post on Instagram

Take that little egg

A post shared by Kylie (@kyliejenner) on