Բաղադրիչներ, որոնք առողջարար է օգտագործել լոգանքի ընթացքում

Գիտականորեն ապացուցված է, որ ջրում գտնվելը շատ առողջարար է մարդու օրգանիզմի համար։ Լոգանքները հիանալի միջոց են սրտի առողջությունը բարելավելու, ավելի հեշտ շնչելու, մկանների ցավը թուլացնելու, հորմոնները հավասարակշռելու և շատ այլ բաների համար:

Իսկ եթե լոգանք ընդունելիս նաև ավելացնեք մի շարք բնական բաղադրիչներ, Ձեր լոգանքը կդառնա էլ ավելի առողջարար։ Ստորև ձեզ ենք ներկայացնում այդպիսի բաղադրիչներից մի քանիսը, որոնք լոգանքի հետ միասին շատ օգտակար կլինեն Ձեր առողջության համար։

Նարդոս

Նարդոս ծաղկի, ինչպես նաև դրա յուղի օգտագործումը լոգանքի ընթացքում կարող է ֆիզիկական և հուզական թեթևություն պարգևել օրգանիզմին: Այն կօգնի այրվածքների, գլխացավերի, անքնության, մաշկի հետ կապված խնդիրների, պզուկների, խայթոցների, էկզեմայի, սինուսիտի, սթրեսի և այլնի դեպքում:

Թեյ

Թեյերն ունեն հիանալի հակաօքսիդիչ և հակամանրէային հատկություններ: Թեյի ավելացումը լոգանքին մաշկին կօգնի ավելի արագ կլանել թեյի օգտակար սնուցիչները, քան խմելու դեպքում:

Անգլիական աղ

Լոգանք ընդունելիս նաև կարող եք ավելացնել անգլիական աղ, որը կօգնի թեթևացնել բոլոր տեսակի ցավերը, ինչպես նաև հանգստացնել մկանները։

Կոկոսի յուղ

Կոկոսի յուղը շատ օգտակար է մաշկի համար: Այն կարող է մեղմել և բուժել մաշկի աննշան վնասները, ինչպես նաև բնական խոնավեցնող միջոց է էկզեմայի դեմ:

Վարդեր

Վարդերով լոգանքները կարող են բարձրացնել տրամադրությունը։ Նրանք խոնավեցնում են մաշկը և դարձնում այն ավելի հարթ: Իսկ վարդերի հոտը Ձեզ կհանգստացնի՝ ազատելով տարբեր տեսակի սթրեսներից:

Աղբյուր՝ brightside.me