Հրաչ Մուրադյանը ամուսնանում է

«Կիսաբաց Լուսամուտներ» թոք շոուի հաղորդավար Հրաչ Մուրադյանը հայտնի է բոլորիս որպես «ցանկալի փեսացու» կարգավիճակով, բայց կարծես առաջիկայում մեզ հետաքրքիր փոփոխություններ են սպասվում։

Վերջերս, իր թոք շոուի ժամանակ, Հրաչը հետաքրքիր խոստովանություն է արել՝ նշելով, որ պաշտոնապես պատրաստվում է ընտանիք կազմել։

Ավելի վաղ նա իր  ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում լուսանկար էր տեղադրել՝ նշելով, որ շնորհակալ է 2018 թվականից ոչ միայն հաջողակ, այլ նաև երջանիկ տղամարդ լինելու համար…։

Հրաչը հաղորդումներից մեկի ժամանակ ակնարկել էր իր տարիքի մասին և նշել , որ ինքն էլ է կարծես արդեն մտահոգ ընտանք կազմելու հարցում։

«Ցանկալի փեսացու»-ի ընտրյալը մեզ դեռ հայտնի չէ, սակայն առաջիկայում կփորձենք ծանոթանալ նրա հետ։