
Ինչպե՞ս հասկանալ երեխային մինչև խոսելու տարիքը
Հաղորդակցությունը կարող է դժվար և նույնիսկ անհնարին լինել ծնողի և երեխայի միջև մինչև այն տարիքը, երբ երեխան կկարողանա արդեն խոսել:
Այնուամենայնիվ, կան ձևեր, որոնց շնորհիվ կարող եք հասկանալ, թե ի՞նչ է երեխան ցանկանում կամ ինչի՞ կարիք ունի: Որոշ տարբերակներ Ձեզ ենք ներկայացնում ստորև:
Քնկոտ լաց – Յուրաքանչյուր ոք հոգնում է և ունի քնի կարիք: Երեխաները նույնպես բացառություն չեն: Եթե նրանք լացի ընթացքում տրորում են իրենց աչքերը և ականջները, ապա կարող եք ենթադրել, որ նրանք ունեն քնի կարիք:
Սովածության լաց – Այսպիսի լացը կարող է վերածվել հիստերիայի: Եթե երեխան պտտում է գլուխը և ձայներ է հնչեցնում բերանով, դա նշանակում է, որ նա սոված է:
Ցավի լաց – Այս լացը ամենաբարձր լացի տեսակն է, որի տևողությունը կարող է լինել շատ երկար: Որքան ավելի շատ ցավ է զգում երեխան, այնքան ավելի հիստերիկ է նրա լացը լինում:
Կանչող լաց – Երբ երեխան լաց է լինում 5-6 անգամ, ապա կանգ է առնում, և հետո մոտ 20 վայրկյան հետո շարունակում է լաց լինել, ամենայն հավանականությամբ երեխան ցանկանում է, որ ինչ-որ մեկը գա և վերցնի իրեն: Եթե ոչ ոք չի գալիս, այս լացի ցիկլը կշարունակվի երկար ժամանակ:
Բռունցք անել – Մանուկները սովորաբար բռունցքներ են անում, երբ սոված են: Եթե նկատում եք որ երեխան բռունցքներ է արել ձեռքերով, ապա կերակրեք նրան և դուք կփրկեք ձեզ երեխայի սովածության լացից:
Ականջների շոյում – Ականջները շոյելը սովորաբար ցույց է տալիս, որ երեխան ուսումնասիրում է իր առանձնահատկությունները, բայց եթե դա շարունակական երևույթ է, ապա ցանկալի է, որ խորհրդակցեք ձեր մանկաբույժի հետ:
Գլխի պտույտներ – Երեխաները սկսում են իրենց գլուխը պտտել կամ շարժել, եթե նրանք մտադիր են քնել:
Աղբյուր՝ thinkinghumanity.com