
Ինչպես փրկել ընտանիքը ամուսանալուծությունից
Շատ զույգեր չեն կարողանում գտնել ամուսնալուծությունից խուսափելու հնարքները։ Նրանք ամեն մի խնդրի առաջանալու դեպքում շտապում են դիմել այդ քայլին։ Բայց շատ դեպքերում հնարավոր է փրկել ընտանիքը մի քանի միջոցով։
-
Միասին վերլուծեք գործողությունները
Ընտանիքի պահպանելու ցանկությունը պահանջում է մեծ աշխատանք, որի հիմքում ընկած է ձեր բոլոր գործողությունների վերլուծումը։ Երբեմն նույնիսկ ամենաչնչին արարքը կարող է ամուսնալուծության պատճառ դառնալ։ Հարկավոր է գիտակցել սեփական սխալը և վերլուծել այն:
-
Շփվեք
Ինչպես պնդում են հոգեբանները, երբեմն ամուսնալուծվելու պատճառ կարող է հանդիսանալ շփման բացակայությունը։ Շփման մեջ ամենակարևորը իրար լսելու հատկությունն է, որը հնարավորություն է տալիս լսելու դիմացինի կարծիքը տարբեր թեմաների շուրջ։
-
Մի կայացրեք որոշումներ էմոցիաների ազդեցության տակ
Ամուսնալուծությունը շատ լուրջ որոշում է։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի մեր հույզերն ու զգացմունքները մեր փոխարեն կայացնեն այդ որոշումը։ Զայրույթը կարող է կործանել երկար տարիների հարաբերությունները։
-
Խորհուրդներ լսեք միայն փորձված մարդկանցից
Այս դժվար պահին միշտ հայտնվում են մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց խորհրդով օգնել։ Սակայն պետք է ուշադրություն դարձնել, թե ով է այդ խորհրդատուն և ինչքանով է նա հասկանում ձեր խնդիրները։
-
Մի՜ ակնկալեք անհնարինը
Շատ խնդիրների առաջացման պատճառ հանդիսանում են մեր ակնկալիքները, որոնք ինքներս ենք հնարում։ Պետք է սովորել ընդունել կողակցին այնպիսին ինչպիսին նա կա։
-
Ներեք դավաճանությունը
Ամուսնալուծության ամենատարածված պատճառը դավաճանությունն է։ Եթե դա եղել է մեկ անգամ, ապա կարելի է փորձել ներել։ Հոգեբանները պնդում են, որ եթե ամուսինը դավաճանությունից հետո չի լքել ընտանիքը, ապա դա ընդհամենը եղել է ժամանակավոր զվարճանք։ Այդ արարքը վերաբերվում է երկու կողմին, այնպես որ պետք է քննարկել և հասկանալ ինչպես վարվել ապագայում և հաղթահարել ստեղծված իրավիճակը։