
Ինչպե՞ս պահպանել կրծքի առաձգականությունն ու ձևը
Կարող եք պահպանել կրծքի սկզբնական առաձգականությունն ու ձևը՝ պարբերաբար հետևելով մի քանի պարզ խորհուրդների։
- Զբաղվե՛ք յոգայով, կատարե՛ք «push-up» վարժություններ։ Դրանք նպաստում են կրծքի մկանների ամրացմանը։
- Ձեր սննդակարգի մեջ ավելացրե՛ք կերակուրներ, որոնք հարուստ են սպիտակուցներով, կալցիումով և հանքանյութերով։ Դրանք նպաստում են կոլագենի արտադրությանը, որը բարձրացնում է մաշկի առաձգականությունը։
- Շրջանաձև շարժումներով մերսե՛ք Ձեր կուրծքը՝ օգտագործելով ձիթապտղի կամ նշի յուղ։ Մերսե՛ք 15 րոպե՝ սկզբում ժամացույցի սլաքի ուղղությամբ, այնուհետև՝ հակառակ։
- Խուսափե՛ք քաշի տատանումներից։
- Օգտագործե՛ք բնական բաղադրիչներից կազմված դիմակներ, օրինակ՝ վարունգի, ձիթապտղի ձեթի և դեղնուցի խառնուրդ։