Ինչպե՞ս է պետք վիճել զուգընկերոջ հետ

Կարևոր է միշտ հիշել, որ տարբերություն կա «լավ վեճի» և «վատ վեճի» միջև, և միայն լավը կարող է օգտակար լինել ձեր հարաբերությունների համար: Հետևելով այս խորհրդներին՝ Ձեր փաստարկները կվերածվեն արդյունավետ քննարկման․

Հարգե՛ք միմյանց

Բոլորն էլ ունեն իրենց թույլ և վատ կողմերը։ Շատ մի՛ ճնշում գործադրեք այն բաների վրա, որոնք անդառնալիորեն կարող են ցավեցնել Ձեր զուգընկերոջը։

Ներողությու՛ն խնդրեք

Եթե սխալ եք, ընդունեք Ձեր սխալը և ներողություն խնդրեք։ Այս փոքրիկ գործողությունը ձեզ չի թուլացնի, ընդհակառակը, ցույց կտա Ձեր զուգընկերոջը, որ դուք մտածում եք նրա մասին։

Մի՛ հիշեք

նախորդ վեճերը Վեճի ընթացքում մի՛ հիշեք Ձեր նախորդ հարաբերությունները կամ այն սխալները, որոնք արդեն իսկ ներել եք։

Մի դիմե՛ք երրորդ անձի միջամտությանը

Երբ Ձեր վեճի մեջ խառնում եք Ձեր ընկերներին և բարեկամներին, Ձեր զուգընկերն իրեն զգում է մեկուսացված և չհարգված։ Աշխատե՛ք ինքնուրույն լուծել Ձեր խնդիրները։

Աղբյուր՝ Bright Side