
Ինչպե՞ս են վիճում տարբեր կենդանակերպի նշանները
Ձեզ ենք ներկայացնում կարճ և զվարճալի փաստեր, թե ինչպես են վիճում տարբեր կենդանակերպի նշանները։
Այծեղջուր
Այս հորոսկոպի նշանի մարդիկ չեն բղավում կամ կռիվ անում: Նրանց միայն մեկ խոսքը բավական է, որ դիմացինը լսի և կատարի:
Ջրհոս
Այս նշանի տակ ծնվածները հավատում են, որ ողջ աշխարհում չկա նրանցից էլ ավելի բարի մարդ:
Ձկներ
Ձկների հոգեկան վիճակը շատ թույլ է: Նրանք չեն բղավում կամ գոռում: Նրանք միայն սկսում են լացել, երբ նրանց հասցնում են այդ վիճակի, իսկ վիրավորանքն ու ցավը երկար պահում են են հոգու խորքում:
Խոյ
Այս կենդանակերպի մարդիկ կծեծեն, կբղավեն, սակայն մի քանի րոպե հետո կհանգստանան և ներողություն կխնդրեն իրենց արածների և ասածների համար:
Ցուլ
Այս նշանի մարդիկ ունեն շատ ամուր համբերություն, սակայն համբերության բաժակը լցվելուց հետո դառնում են անճանաչելի:
Երկվորյակ
Այս նշանի մարդիկ կարող են քեզ հետ շփվել նույն կերպ՝ թե՛ վեճից առաջ, և թե՛ վեճից հետո:
Խեցգետին
Չեն բղավի, սակայն վատ վիրավորանքներ կարող են հնչեցնել ձեր հասցեին, և չեն խոսի ձեզ հետ այնքան ժամանակ մինչև ծնկաչոք ներողություն չխնդրեք:
Առյուծ
Առյուծների հետ վիճելը բոլորովին անիմաստ է, քանի որ նրանք վեճի ընթացքում խոսում են միայն իրենց մասին:
Կույս
Այս նշանի մարդիկ երկար ժամանակ վիճելուց հետո, կտրուկ եզրափակում են վեճը ասելով,- «լավ, վերջ»։
Կշեռք
Կշեռքները սկանդալների սիրահար են:
Կարիճ
Այս նշանի մարդիկ չեն կռվում կամ բղավում: Նրանք երկար ժամանակ լուռ են մնում, մտածում, նեղացած դիրք ընդունում և որոշ ժամանակ հետո մոռանում են կոնֆլիկտի մասին:
Աղեղնավոր
Կռվում են շուկայի վաճառականների պես և չեն ամաչում տարբեր վիրավորանքներ անելուց:
Աղբյուր՝ PeopleTalk