Ի՞նչ դիրքով չի կարելի գրկել երեխային

Իրականում, շատ կարևոր է ուշադրություն դարձնել նրան, թե ինչպես եք դուք գրկում երեխային, քանի որ դա կարող է մեծապես ազդել երեխայի առողջության վրա:

Հենց այդ պատճառով խորհուրդ է տրվում հատուկ ուշադրություն դարձնել երեխաներին գրկելու պատշաճ ձևին: Ստորև ներկայացնում ենք, թե ինչ դիրքերով չի կարելի գրկել երեխային:

Երեխայի թևատակերից գրկած

Երեխային գրկելիս շատ կարևոր է ձեռքով պահել նրա գլուխը, քանի որ նորածնի պարանոցի մկանները բավականաչափ զարգացած չեն։ Նա կարող է հանկարծակի շարժել գլուխը, ինչը կարող է վնասվածքների և այլ խնդիրների առաջացման պատճառ հանդիսանալ։

Երեխայի գլուխը ձեր ուսին դրած

Եթե գրկել եք երեխային՝ նրա կրծքավանդակը պահելով դեպի ձեզ, ապա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրա գլխի դիրքին. այն պետք է լինի ձեր ուսից վերև:

Երեխային միայն մի կողմով գրկած

Կարևոր է գրկել երեխային երկու կողմերով էլ, քանի որ, ինչպես ավելի վաղ նշեցինք, երեխայի պարանոցը դեռևս թույլ է զարգացած: Ուստի կարևոր է, որ նրա մկանները զարգանան երկու կողմից:

Երեխային մեջքով դեպի ձեզ գրկած

Երեխային այս դիրքով գրկելու պարագայում դուք չեք տեսնի նրա դեմքը, ինչը կդժվարացնի երեխային հսկելու և հետևելու խնդիրը:

Աղբյուր՝ brightside.me