
Առողջ քնի կարևորությունը նորածինների համար
Մինչև երեխայի երկրորդ ծննդյան տարեդարձը, նա պետք է ունենա օրական մոտ 14 ժամ քուն, որից 11-ը պետք է լինի գիշերային քուն: Այս հարցում պետք է լինեք հետևողական:
Ամենաճիշտ մեթոդը մշտական ամենօրյա ռեժիմ ձևավորելն է: Եթե երեխան ամեն օր քնում է, ուտում, խաղում և պատրաստվում քնելու մոտավորապես նույն ժամին, ապա ավելի հավանական է, որ նա կանցնի գիշերային քնի առանց դժվարության:
Սակայն եթե երեխան ավելորդ էներգիան դուրս հանելու կարիք է զգում, ապա ավելի լավ է թույլ տալ, որ նա մի քիչ վազի կամ թռչկոտի, նախքան ավելի հանգիստ զբաղմունքի անցնելը, ինչպիսիք են հանգիստ խաղը, լոգանքը կամ քունը:
Այս տարիքում ձեր երեխան կարող է հաճախակի արթնանալ իր գիշերային քնի ընթացքում: Դա կարող է կապված լինել նրա զարգացող հմտությունների հետ, օրինակ՝ քայլելու: Իրականում երեխան այնքան է ոգևորվում իր նոր հմտություններով, որ ուզում է անդադար զբաղվել դրանցով, անգամ երբ արդեն քնելու ժամանակն է:
Ճիշտ է՝ քնի խանգարումները սովորական են այս տարիքի երեխաների մոտ, և երբեմն պարզապես պետք է համբերատար լինել այդ հարցում: Բայց եթե նման խանգարումների հետ մեկտեղ երեխան օրվա ընթացքում քնկոտ է թվում կամ դժվարություններ է ունենում շնչելիս, ապա ճիշտ կլինի դիմել բժշկի՝ հետագա խնդիրներից զերծ մնալու նպատակով:
Աղբյուր՝ BabyCenter