Թոմ Հենքսն ու իր կինը վարակվել են կորոնավիրուսով

Հայտնի դերասան Թոմ Հենքսն ու իր կինը՝ Ռիտա Ուիլսոնը COVID-19 լայնատարած համաճարակի թեստեր են անցել։ Ցավոք սրտի պատասխանները երկուսի մոտ էլ դրական են արձանագրվել։ Այս մասին դերասանը գրել է իր թվիթերյան էջում։ Զույգի մոտ հիվանդությունն առաջացել է նրանց Ավստրալիայի ճանապարհորդության ժամանակ։ Մաղթում ենք շուտափույթ ապաքինում։