Հեյլի Բոլդվինը հրապարակել է իր առաջին հարսանեկան լուսանկարները

Համացանցում հայտնվել են Ջասթին Բիբերի և Հեյլի Բոլդվինի հարսանեկան առաջին լուսանկարները։ Զույգն ամուսնացել է սեպտեմբերի 30-ին Հարավային Կարոլինայում գտնվող Սոմերսեթ մատուռում: Բոլդվինի գեղեցիկ զգեստը զարդարում էր երկար ձգվող քողը, որի վրա գրված էր. «Մինչև մահը կբաժանի մեզ»:

«Անցյալ երկուշաբթին իմ կյանքի ամենայուրահատուկ օրն էր», – նկարը մեկնաբանել է Հեյլին:

View this post on Instagram

9.30.19 ❤️

A post shared by Hailey Rhode Bieber (@haileybieber) on

Զգեստի հեղինակը Off White նորաձևության ապնաքանիշի հիմնադիր և հայտնի դիզայներ Վիրջիլ Աբլոն է։ «@virgilabloh, շնորհակալալ եմ իմ սպասումները կյանքի կոչելու և իմ երազանքների զգեստը ստեղծելու համար», – գրել է Բոլդվինը: «Դուք և ձեր @off_white թիմը հրաշալի եք, և ես հավերժ շնորհակալ կլինեմ ձեր ստեղծած անհավանական զգեստը կրելու հնարավորության համար❤»։

Աղբյուր՝ Elle