Gucci- ն վաճառում է կեղտոտ սպորտային կոշիկներ $ 900-ով

Ինչու ինքնուրույն կեղտոտել ձեր սպորտային կոշիկները, եթե դուք կարող եք դրանք գնել հենց կեղտոտ: Այս հարցում Ձեզ կօգնի Gucci իտալական հանրահայտ բրենդը՝ իր նոր, տղամարդկանց համար թողարկած Screener sneakers սպորտային կոշիկներով, որոնք այդքանել մաքուր կոշիկների տեսք չունեն:

Ինչպես և ակնկալվում էր, հանրահայտ բրենդի այս արտադրանքը էժան չէ՝ $870: Նաև նշենք, որ այս կոշիկներն արտադրվել են 70-ական թվականների դասական sneakers կոշիկների հիման վրա:

Այս վինտաժային կոշիկները ունեն նաև հատուկ հրահանգներ իրենց օգտագործման համար: Օրինակ՝ դրանք կարելի է մաքրել միայն չոր վիճակում նեյտրալ կամ հենց կոշիկի գույնի նյութերով, որպեսզի կոշիկները պահպանեն իրենց իրական գույնը:

Աղբյուր՝ Cosmopolitan