
Gucci-ի շրթներկի նոր հավաքածուն 58 երանգ ունի
Իտալական Gucci բրենդը վերադառնում է դիմահարդարման աշխարհ` ներկայացնելով շրթներկի իր նոր հավաքածուն: Հատկանշական է, որ հավաքածուն 58 երանգ է պարունակում՝ համարձակ կարմիրից մինչև գլխապտույտ առաջացնող վարդագույն և սև:
Gucci-ի ստեղծագործական ղեկավար Ալեսանդրո Միկելեն նշում է, որ հավաքածուն ստեղծելիս մեծապես ոգեշնչվել է 50-ականների վինտաժային նորաձևությունից:
«Շրթներկը պայուսակում առկա ամենագեղեցիկ իրն է. այն գրավում է իր անզուգական բույրով», – նշում է Միկելեն՝ հավելելով, որ Gucci-ի նոր շրթներկը մանուշակի բույր ունի:
Gucci-ի ստեղծագործական ղեկավարի կարծիքով շրթներկը նաև խորհրդանշում է կինոյի աշխարհը և հոլիվուդյան հայտնի դերասաններին: Պատահական չէ, որ շրթներկի երանգները կրում են հոլիվուդյան հայտնի աստղերի անունները:
Աղբյուր՝ elle.com