
«Ոսկե գլոբուս 2020». Հաղթողների ամբողջական ցանկը
Հոլիվուդյան Արտաքին մամուլի ասոցիացիան ամփոփեց տարին, և 25 մրցանակ գտավ իր տերերին: «Ոսկե գլոբուս 2020» մրցանակի հաղթողների ցուցակը հետևյալն է.
Լավագույն ֆիլմ (կատակերգություն/մյուզիքլ) – «Մեկ անգամ … Հոլիվուդում»
Լավագույն ֆիլմ (դրամա) – «1917»
Լավագույն ռեժիսոր – Սեմ Մենդես «1917»
Լավագույն դերասանուհի – Ռենե Զելվեգեր «Ջուդի»
Լավագույն դերասան (դրամա) – Հոակին Ֆենիքս «Ջոկեր»
Լավագույն դերասանուհի (կատակերգություն/մյուզիքլ) – Ակվաֆինա «Հրաժեշտ»
Լավագույն դերասան (կատակերգություն/մյուզիքլ) – Թերոն Էդգերտոն «Ռոքեթմեն»
Լավագույն դերասանուհի երկրորդական կերպարում – Լաուրա Դեռն. «Ամուսնության պատմություն»
Լավագույն դերասան երկրորդական կերպարում – Բրեդ Փիթ «Մեկ անգամ Հոլիվուդում»
Լավագույն սցենարիստ – Քվենտին Տարանտինո «Մեկ անգամ Հոլիվուդում»
Օտարալեզու լավագույն ֆիլմ – «Մակաբույծներ» Հարավային Կորեա
Լավագույն սաունդթրեք – Հիլդուր Գուդնադոտտիր «Ջոկեր»
Լավագույն երգ – «I’m Gonna Love Me Again» Ռոքեթմեն կինոյից
Լավագույն հեռուստասերիալ (դրամա) – «Ժառանգները»
Լավագույն դերասանուհի հեռուստասերիալում (դրամա) – Օլիվիա Քոլման` «Թագը»
Լավագույն դերասան հեռուստասերիալում (դրամա) – Բրայան Կոկս «Ժառանգները»
Լավագույն հեռուստասերիալ (կատակերգություն) – «Աղբ»
Լավագույն դերասանուհի հեռուստասերիալում (կատակերգություն) – Ֆիբի Ուոլեր-Բրիդջ «Աղբ»
Լավագույն դերասան հեռուստասերիալում (կատակերգություն) – Ռամի Յուսեֆ «Ռամի»
Լավագույն մինի-սերիալ – «Չերնոբիլ»