Պրեմիերա. Գոհար Ավետիսյան և Տիգրան Ասատրյան «Հայ ես դու»

Երգիչ Տիգրան Ասատրյանն ու հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն անակնկալ են մատուցել իրենց երկրպագուներին՝ ներկայացնելով նոր երգ և տեսահոլովակ «Հայ ես դու» անվանմամբ։ Տեսահոլովակը շատ գունեղ է։ Գոհար Ավետիսյանը հանդես է գալիս տարբեր կերպարներով՝ ներառյալ Մերլին Մոնրոյի կերպարը։

Երգի հեղինակն է Լևոն Աբրահամյանը, ռուսերեն բառերը գրել է Լուսիա Մունը։ Դիտե՛ք տեսահոլովակը ստորև։