
Ինչպե՞ս զբաղեցնել երեխային կարանտինի շրջանակներում
Որպեսզի երեխան ամբողջ օրը չնստի հեռուստացույցի և հեռախոսի առջև, պետք է հետաքրքիր զբաղմունք մտածել: Ներկայացնում ենք Ձեզ այն թոփ խաղերը, որոնցով կարող եք զբաղեցնել Ձեր երեխաներին կարանտինի շրջանակներում։
Բարձերից և ծածկոցներից պատրաստված տնակ
Առաջարկեք երեխային իր համար ապաստան կառուցել: Դրանում նրան կօգնեն աթոռները, գորգերը, վերմակները, բարձերը:
Օրիգամի
Երեխաների համար այս գործունեությունը կարող է չափազանց հետաքրքիր լինել. թղթի պարզ թերթիկից ստացվում են տարբեր պատկերներ:
Տնային տիկնիկային թատրոն
Երեխան պետք է մանրակրկիտ մտածի ինչ-որ սյուժե, իսկ նրա սիրելի փափուկ խաղալիքները կամ տիկնիկները կլինեն դերասաններն ու նրա օգնականները:
Նկարչական թելադրություն
Եթե կարանտինի պատճառով ստիպված եք աշխատել, երեխային առաջարկեք տանը հետաքրքրաշարժ մի առաջադրանք. կարդացեք նրան կարճ պատմություն կամ ինքնուրույն պատմություն հորինեք, և նա պետք է իր լսած պատմության պատկերը ստանա թղթի վրա։
Իրական դետեկտիվ
Նրան տվեք գլխարկ և լապտեր, խավարեցրեք սենյակը (փակեք վարագույրներն ու անջատեք լույսը) և խնդրեք երեխային գտնել ձեր կողմից թաքցված բոլոր առարկաները ՝ գրքեր, խաղալիքներ, քաղցրավենիք և այլն:
Աղբյուր՝ Ivona