Հայտնի է «Գահերի Խաղ»-ի վերջին եթերաշրջանի ցուցադրման օրը

Մոտ երկու տարի է, ինչ «Գահերի Խաղը» հեռուստասերիալի երկրպագուները սպասում են վերջին՝ 8-րդ եթերաշրջանի պրեմիերային։ Մի քանի ժամ առաջ պարզ դարձավ, որ այն կհեռարձակվի ապրիլի 14-ից։

Այս եթերաշրջանի ընթացքում կտրվեն մի շարք ինտրիգային հարցերի պատասխաններ։ Մասնավորապես՝ կպարզվի, թե ով ի վերջո կդառնա գահի տիրակալը, ինչպես կավարտվի «սպիտակ քայլողների» հետ պատերազմը, և արդյոք Ջոն Սնոուն ու Դեյներիս Թարգարյենը կշարունակեն իրենց սիրավեպը։

Պրեմիերայի օրվա հայտարարմանը զուգահեռ «HBO»-ն հրապարակել է նաև նոր եթերաշրջանի կարճ անոնսը։ Կասկածից վեր է, որ վերջին եթերաշրջանը կինոդիտողներին լարվածության մեջ է պահելու՝ հաշվի առնելով նովելի հեղինակ Ջորջ Մարտինի ոչ ստանդարտ հանգուցալուծումները։