Forever 21-ը մեծ չափսի հագուստ պատվիրած հաճախորդներին ուղարկել է դիետիկ ձողիկներ

Forever 21-ի հաճախորդները, որոնք այս շաբաթ առցանց մեծ չափսի հագուստներ են պատվիրել, իրենց փաթեթների մեջ լրացուցիչ բան են գտել, որի պատճառով շատերը վրդովվել են: Նրանց փաթեթների մեջ Forever 21-ը դրել էր դիետիկ ձողիկներ:

Վրդովված հաճախորդներից շատերն իրենց թվիթերյան էջերում կիսվել էին այդ ձողիկների նկարներով՝ Forever 21-ի այս քայլը համարելով անմարդկային և վիրավորական: “Ի՞նչ եք ինձ փորձում ասել. որ ես չա՞ղ եմ և կարիք ունեմ նիհարելու՞”, – գրել էր oգտատերերից մեկը:

Forever 21-ը արձագանքել է` գրելով. “Ժամանակ առ ժամանակ Forever 21-ը անակնկալներ է մատուցում իր հաճախորդներին՝ անվճար փորձարկման արտադրանքներ ընդգրկելով էլեկտրոնային պատվերներում”: Նրանք պնդում են, որ այս լրացուցիչ ձողիկները ներառված են եղել բոլոր առցանց պատվերներում՝ անկախ չափսերից:

Այնուամենայնիվ, բրենդը պետք է հաշվի առներ, որ ցանկացած մարդու դիետիկ ձողիկներ ուղարկելը կարող է մարմնի դիսմորֆիայի և ուտելու խանգարումների խթան հանդիսանալ:

Աղբյուր՝ elle.com